Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել հունիսի 1-ին Դիլիջան համայնքում կազմակերպել Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և միջոցառման համար անհրաժեշտ ապրանքատեսակների գնման նպատակով Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի վարչական մասից «Այլ մշակութային կազմակերպություններ /բաժին 08 խումբ 02 դաս 04/հատկացնել հոդված 4239- 100000 դրամ և հոդված 4269-100000 դրամ:
|