Դիլիջանի համայնքի ղեկավարի 2007թ. հունվարի 10-ի թիվ 71-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, թիվ 69/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Միշա Սուրենի Ենգիբարյանի կողմից ինքնակամ կառուցված 32․0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 2059139/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Միշա Ենգիբարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, թիվ 69/1 հասցեի ավտոտնակը՝ 32․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 32․0քմ հողամասը, համապատասխանաբար, 74122 դրամ և 218698 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 32․0քմ հողամասը քաղ. Միշա Սուրենի Ենգիբարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, թիվ 69/1 հասցեի ավտոտնակը՝ 32․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 32․0քմ հողամասը, համապատասխանաբար, 74122 դրամ և 218698 դրամ արժեքներով քաղ. Միշա Սուրենի Ենգիբարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |