Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Սիրամարգ Դավիթի Եգանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, 2-րդ նրբ․ թիվ 50/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 500.0քմ հողամասին կից գտնվող /Սայաթ-Նովայի փողոց, թիվ 52/5 հասցեի/ 499․4քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 499․4քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 52/5 հասցեի 499․4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 3413050 /երեք միլիոն չորս հարյուր տասներեք հազար հիսուն/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Սիրամարգ Դավիթի Եգանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 52/5 հասցեի 499․4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 3413050 /երեք միլիոն չորս հարյուր տասներեք հազար հիսուն/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Սիրամարգ Դավիթի Եգանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |