Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի11-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26․03․2020թ․թիվ 02-Ն հրամանով հաստատված <<Համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգի>> 7-րդ կետը՝ համայնքի ավագանին որոշում է․ Հաստատել․
1. 2022 թվականի նոյեմբերի 30-ին հայտարարված «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար 1)Բոջիկյան Արտակ -համայնքի ավագանու անդամի 2)Սարգսյան Դավիթ -Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցչի,
2․ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին հայտարարված «Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար 1) Լալայան Գայանե -համայնքի ավագանու անդամի 2) Սարգսյան Դավիթ -Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցչի,
3․ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին հայտարարված «Դիլիջան համայնքի տրանսպորտ և լուսավորություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար 1) Խեմչյան Արշակ -համայնքի ավագանու անդամի 2) Սանթրոսյան Լիպարիտ -Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցչի թեկնածությունները։ |