Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Հերմինե Արամի Սարգսյանը, Ժիրայր Արշակի Բաբինյանը և Արմեն Արշակի Բաբինյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 4 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 2380.0քմ հողամասին կից գտնվող /Մ. Գոշի փողոց 3-րդ նրբ. թիվ 16/1 հասցեի/ 341.5քմ մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 341.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 3-րդ նրբ. թիվ 16/1 հասցեի 341.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 175873 /հարյուր յոթանասունհինգ հազար ութ հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Հերմինե Արամի Սարգսյանին, Ժիրայր Արշակի Բաբինյանին և Արմեն Արշակի Բաբինյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 3-րդ նրբ. թիվ 16/1 հասցեի 341.5քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 175873 /հարյուր յոթանասունհինգ հազար ութ հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Հերմինե Արամի Սարգսյանին, Ժիրայր Արշակի Բաբինյանին և Արմեն Արշակի Բաբինյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |