Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. հուլիսի 11-ի թիվ 518-Ա որոշմամբ, 2025թ. օգոստոսի 12-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 271․0քմ մակերեսով հողամասը, բանջարաբուծության նպատակով /ԼՈՏ-3(Վ-25), Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 71/9 հասցեի/, 25 տարի ժամկետով, 54200 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 62330 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 48/1 տան բնակիչ Սուրեն Մանուկյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 3 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 3 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 271․0քմ մակերեսով հողամասը բանջարաբուծության նպատակով /Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 71/9 հասցեի/, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, տրամադրել Դիլիջան քաղաքի, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 48/1 տան բնակիչ Սուրեն Մանուկյանին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 62330 /վաթսուներկու հազար երեք հարյուր երեսուն/ դրամ:
2.Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Սուրեն Մանուկյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 62330 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 2710 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: