Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1.Տալ համաձայնություն Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում առկա TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 մակնիշի ծառայողական ավտոմեքենան աճուրդային կարգով օտարելուն՝ համաձայն հավելվածի։
2. Համայնքի ղեկավարին՝ կազմակերպել ավտոմեքենայի օտարման գործընթացը՝ համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |