Դիլիջան համայնքի Մշակույթի և համգստի մանկական զբոսայգու կարուսելների ապամոնտաժման արդյունքում առաջացել է մոտ 22տ մետաղական կոնստրուկցիաների երկրորդական ջարդոն:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենք 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. Մշակույթի և համգստի մանկական զբոսայգու կարուսելների ապամոնտաժման արդյունքում առաջացած 22տ մետաղական կոնստրուկցիաների երկրորդական ջարդոնը ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում 440000 (Չորս հարյուր քառասուն հազար)ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: |