Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել կազմակերպել դպրոցականների գարնանային ավանդական մարզախաղերի առաջնություն, ինչը կնպաստի Դիլիջան համայնքում մանկապատանեկան սպորտի մասսայականացմանն ու զարգացմանը։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և նշված մարզական միջոցառման կազմակերպման համար Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեի վարչական մասից «Այլ մշակութային կազմակերպություններ /բաժին 08 խումբ 02 դաս 04/ հատկացնել հոդված 4729 -180000 դրամ և հոդված 4261 – 19000 դրամ։
|