2020թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝ 1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 7422840/Յոթ միլիոն չորս հարյուր քսաներկու հազար ութ հարյուր քառասուն / ՀՀ դրամն ուղղել՝
01-01-01-<Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում> գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) տնտեսագիտական հոդվածին 3942840/Երեք միլիոն ինն հարյուր քառասուներկու հազար ութ հարյուր քառասուն / ՀՀ դրամ և 01-03-03-<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ > գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4235 (Կառավարչական ծառայություններ) տնտեսագիտական հոդվածին 3480000/Երեք միլիոն չորս հարյուր ութսուն հազար / ՀՀ դրամ |