Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1330-Ա Հայաստանի Հանրապետության համայնքներին գույք նվիրաբերելու մասին որոշումը, ՀՀ Կառավարության աշխատակազմի ,,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ,, պետական հիմնարկի և Տավուշի մարզի Գոշ համայնքի, Խաչարձան համայնքի և Աղավնավանք համայնքի միջև 22/12/2014թ. կնքված թիվ 1330-Ա նվիրաբերության պայմանագրերը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Համայնքներին սեփականության իրավունքով անհատույց հանձնած Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի <<Հաղարծին-Աղավնավանք>>մ/ճ միջին ճնշման սնող գազատարը ընդգրկել Դիլիջան համայնքի հաշվեկշիռ 231766372դրամ արժեքով, գազաֆիկացման համակարգը՝ 11237 մ երկարությամբ, որից՝
1. ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքին -7000մ-144396189դրամ
2. ՀՀ Տավուշի մարզի Խաչարձան համայնքին -1886մ-38865003 դրամ
3. ՀՀ Տավուշ մարզի Աղավնավանք համայնքին-2351մ-48505180 դրամ:
|