Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ
<!· Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 82 հասցեի առևտրի սրահին կից, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-042-0080-0025 ծածկագրով հողում քաղ.Մերուժան Սերվանտեսի Թամրազյանի կողմից կառուցված է ինքնակամ շինություն. մասնավորապես երկհարկանի առևտրի սրահ 56.0 քմ մակերեսով:
<!· Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի , համայնքի սեփականությունը հանդիսացող 11-042-095-001 ծածկագրով հողում քաղ.Ռիմա Հախվերդյանի կողմից կառուցված է ինքնակամ շինություն. մասնավորապես բնակելի տուն՝ 49.65 քմ մակերեսով և տնտեսական շինություն՝ 8.37քմ մակերեսով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում համապատասխան հետևյալ արժեքով ընդգրկել.
<!· Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 82 հասցեի առևտրի սրահին կից, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-042-0080-0025 ծածկագրով հողում կառուցված ինքնակամ շինություն. մասնավորապես երկհարկանի առևտրի սրահ 56.0 քմ մակերեսով-96320 դրամ:
<!· Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի , համայնքի սեփականությունը հանդիսացող 11-042-095-001 ծածկագրով հողում կառուցված ինքնակամ շինություն. մասնավորապես բնակելի տուն՝ 49.65 քմ մակերեսով –128097 դրամ և տնտեսական շինություն՝ 8.37քմ մակերեսով- 14396 .4 դրամ:
|