Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում համայնքապետարանը ձեռք է բերել բազմաֆունկցիոնալ կոմունալ քաղաքային մեքենա (Մոդել ԿՕ-829Դ1 ամրաշրջանակ ԿԱՄԱԶ -53605-1952-62 Euro-3 ): Նշված մեքենան պետք է ստանա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը, նշված մեքենան ընդգրկել Դիլիջան համայնքի գույքացանկում 29150000(Քսանինը միլիոն մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ արժեքով և թույլատրել ներքոնշյալ ավտոմեքենայի նկատմամբ Դիլիջան համայնքի սեփականությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելու նպատակով հանդես գալ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունում.
· Բազմաֆունկցիոնալ կոմունալ քաղաքային մեքենա (Մոդել ԿՕ-829Դ1 ամրաշրջանակ ԿԱՄԱԶ -53605-1952-62 Euro-3 )-1 հատ -29150000 (Քսանինը միլիոն մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: