Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել "Դ ՎԵՆՉՈՒՐՍ" փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Հրանտ Բաբասյանի, Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց 1-ին նրբ․ թիվ 4 հասցեի 0.0747հա և Կամարինի փողոց 1-ին նրբ․ թիվ 4/1 հասցեի 0.04469հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.11939հա հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց 1-ին նրբ․ թիվ 4 հասցեի 0.0747հա և Կամարինի փողոց 1-ին նրբ․ թիվ 4/1 հասցեի 0.04469հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.11939հա հողամասը և բնակելի տունը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամարինի փողոց 1-ին նրբ․ թիվ 4 հասցեով:
2."Դ ՎԵՆՉՈՒՐՍ" փակ բաժնետիրական ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: