Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 հոկտեմբերի 2024 թ.

ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/2 ՀԱՍՑԵԻ, 11-007-0024-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԶՄՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024թ. հունվարի 08-ի թիվ ՏԴ/3363/02/22 քաղաքացիական գործով վճռի՝ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 11-007-0024-0002 կադաստային ծածկագրով, 12000քմ հողամասից և 719քմ բաղկացած շինությունից անշարժ գույքի նկատմամբ ճանաչվել է քաղ. Արմեն Վոլոդյայի Սարգսյանի սեփականության իրավունքը: Վերջինս դիմել է Դիլիջան համայնքի ղեկավարին՝ նշված հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի սահմանների ճշտման և հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասն իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն չափագրման պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 3405.1քմ, որտեղ առկա է բնակելի տուն և անասնաշենք: Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայքի ղեկավարին` փաստացի ավել օգտագործվող 2205.1քմ-ից (34051քմ-12000քմ) 240.0քմ-ի (1200.0քմ x 20%) նկատմամբ ճանաչել քաղ. Արմեն Սարգսյանի սեփականության իրավունքը, իսկ մնացած 1965.1քմ (2205.1քմ-240.0քմ) հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացուն:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում, ըստ գործառնական նշանակության` բնակելի կառուցապատման:
Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 11-007-0024-0002 ծածկագրով տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների, կցակառուցումների և օժանդակ շինության շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղ. Արմեն Վոլոդյայի Սարգսյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ և 37-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

 

1.Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. օգոստոսի 28-ի <<Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 2-րդ փողոց թիվ 2/1 հասցեի, 11-007-0024-0002 ծածկագրով տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին>> թիվ 955-Ա որոշումը ճանաչել ուժը կորցրած:
2.Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 11-007-0024-0002 կադաստրային ծածկագրով հողամաս կազմում փաստացի ավել օգտագործվող 2205.1քմ հողամասից 240.0քմ հողամասի, բնակելի տան ձևափոխությունների, կցակառուցումների  և օժանդակ շինության նկատմամբ ճանաչել քաղ. Արմեն Վոլոդյայի Սարգսյանի (ծնված 05.04.1964թ.) սեփականության իրավունքը, իսկ մնացած 1965.1քմ հողամասն օտարել ուղղակի վաճառքի ձևով: Օտարվող հողամասի արժեքը կազմում է 303490 դրամ /հաշվարկված է հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով/:
3.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
4.Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 11-007-0024-0002 կադաստրային ծածկագրով 34051քմ մակերեսով հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Աղավնավանք գյուղ, 2-րդ փողոց թիվ 1/2։
5․
Պարտավորեցնել քաղ. Արմեն Սարգսյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողի արժեքը` 303490 /երեք հարյուր երեք հազար չորս հարյուր իննսուն/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner