Դիլիջանի համայնքապետարան է դիմել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, տուն 128 հասցեի բնակիչ Աննա Գագիկի Ադամյանը՝ հայտնելով, որ Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի հուլիսի 30-ի թիվ 265 որոշման մեջ «Ջուլետտա Արամի Հայրապետյանի» փոխարեն գրվել է «Ջուլիետա Արամի Հայրապետյան»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:
ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի հուլիսի 30-ի «Մի շարք կոմունալ բնակարանների սեփականաշնորհման մասին» թիվ 265 որոշման մեջ «Ջուլետտա Արամի Հայրապետյանի» փոխարեն գրվել է «Ջուլիետա Արամի Հայրապետյան»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`
1.Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի հուլիսի 30-ի թիվ 265 որոշման մեջ կատարել փոփոխություն՝ «Ջուլիետա Արամի Հայրապետյանի» փոխարեն կարդալ «Ջուլետտա Արամի Հայրապետյան»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: