Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «ԴԻ ՍԻ ԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն Վերա Բոյաջյանի՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղուն հարակից տարածքում, գովազդային վահանակ տեղադրելու նպատակով, կառուցապատման իրավունքով 6․0քմ հողամաս տրամադրելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 101/5 հասցեի 6․0քմ հողամասը, գովազդային վահանակի տեղադրման նպատակով, կառուցապատման իրավունքով, 10 տարի ժամկետով տրամադրել <<Դի Սի ԴԻ>> սահմանափակ պատասխանատվության ընկերությանը։ Հանձնաժողովը նշում է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 101/5 հասցեի 6․0քմ հողամասը գտնվում է համայնքի Բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի կազմում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցված է /սեփականության վկայական թիվ 30082024-11-0069/:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481 հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12–ի թիվ 286–Ն որոշման, ինչպես նաև Դիլիջան համայնքի ավագանու 28.04.2009թ. թիվ 72-Ն որոշման պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 101/5 հասցեի հողամասը, գովազդային վահանակ տեղադրելու նպատակով, կառուցապատման իրավունքով, տարեկան 10000 դրամ վճարի չափով, մինչև 2034թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել «ԴԻ ՍԻ ԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2.Կնքել հողի կառուցապատման իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման: Երկամսյա ժամկետում պետական գրանցում չկատարելու դեպքում սույն որոշումը չեղյալ է ճանաչվում:
3․Տրամադրվող հողամասի կառուցապատման նպատակով, տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
4.«ԴԻ ՍԻ ԴԻ» ՍՊԸ-ին առաջադրել հետևյալ պայմանները.
1)Դիմել կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ նշված հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)Նախագծային փաստաթղթերը կազմել Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին համապատասխան և սահմանված ժամկետում:
3)Տեղական տուրքերի և վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1–ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումներ:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: