Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. սեպտեմբերի 06-ի թիվ 861-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 185 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վանուշ Նորիկի Փիլոյանի կողմից ինքնակամ կառուցված 27․83քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 19102023-11-0022/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վանուշ Փիլոյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 185 հասցեի ավտոտնակը՝ 27․83քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 90․6քմ հողամասը, համապատասխանաբար, 64455 դրամ և 619188 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 90․6քմ հողամասը քաղ. Վանուշ Նորիկի Փիլոյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 185 հասցեի ավտոտնակը՝ 27․83քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 90․6քմ հողամասը, համապատասխանաբար, 64455 դրամ և 619188 դրամ արժեքներով քաղ. Վանուշ Նորիկի Փիլոյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |