Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 2. Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի Մխիթար Գոշի փողոցի 13-րդ նրբ. թիվ 45 հասցեի 64,0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 3. Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի Մխիթար Գոշի փողոցի 2-րդ նրբ. թիվ 7 հասցեի 64,0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 4. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 596,1քմ մակերեսով հողամասն աճուրդի միջոցով օտարելու թույլտվություն տալու, ինչպես նաև մեկնարկային գինը հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան
|