Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան համայնքի աշխատակազմի հաստիքացուցակում կատարել փոփոխություն: Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջանի համայնքի ավագանու 2019թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 167-Ա որոշման թիվ 2 հավելվածում կատարել լրացում և ավելացնել 31.-րդ կետ՝ 4 անասնաբույժի հաստիք՝ պաշտոնային դրույքաչափը՝ յուրաքանչյուրը 89610 դրամ: |