Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1- ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը անդամակցել Հայաստանի Համայնքների Միություն իրավաբանական անձանց միությանը և համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասից «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» /բաժին 01 , խումբ 06, դաս 01, հոդված 4639/ հատկացնել 266000 դրամ:
|