Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Մարտին Գուրգենի Ամիրխանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամարինի 1-ին նրբ. թիվ 18 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 748.0 քմ հողամասին կից գտնվող /Կամարինի փողոցի 1-ին նրբ. թիվ 18/1 հասցեի/ 302.2քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 302.2 քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամարինի փողոցի 1-ին նրբ. թիվ 18/1 հասցեի 302.2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 375333 /երեք հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Մարտին Գուրգենի Ամիրխանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամարինի փողոցի 1-ին նրբ. թիվ 18/1 հասցեի 302.2քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 375333 /երեք հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Մարտին Գուրգենի Ամիրխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |