«Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում նախակրթարան բացելու նպատակով անհրաժեշտ է 1389.0 հազար ՀՀ դրամ գումար՝ որպես համայնքի ներդրում, որը հաստատված է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի 2024 թվականի ապրիլի 15-ի թիվ 10/24 PSP պայմանագրով։ Բացի այդ 2024 թվականի հոկտեմբերի 5-ին նախատեսվում է կազմակերպել Դիլիջանի 480 ամյակին նվիրված միջոցառում, որի կազմակերպման համար նույնպես անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից հատկացնել 18 360 600 (տասնութ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար վեց հարյուր) ՀՀ դրամ և ուղղել՝
1.1 «08-02-04» Դիլիջան համայնք (Այլ մշակույթային կազմակերպություններ) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին՝ 16971,6 հազար ՀՀ դրամ,
1.2 «09-06-01» Դիլիջան համայնք /Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ /բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4639 /այլ ընթացիկ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածին՝ 1389,0 հազար ՀՀ դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |