Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. մարտի 05-ի թիվ 219-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/13 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սասուն Հրայրի Սոխիկյանի կողմից ինքնակամ կառուցված 49․93քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 17032025-11-0025/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սասուն Սոխիկյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/13 հասցեի ավտոտնակը՝ 49․93քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25․4քմ հողամասը, համապատասխանաբար, 136060 դրամ և 267051 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 25․4քմ հողամասը քաղ. Սասուն Հրայրի Սոխիկյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/13 հասցեի ավտոտնակը՝ 49․93քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25․4քմ հողամասը, համապատասխանաբար, 136060 դրամ և 267051 դրամ արժեքներով քաղ. Սասուն Հրայրի Սոխիկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |