Դիլիջան համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի՝ Լուսիկ Կագյանը Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մ․ Կալինինի փողոց թիվ 279ա հասցեի 0.0676հա անշարժ գույքին նոր հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մ․ Կալինինի փողոց թիվ 279ա հասցեի 0.0676հա անշարժ գույքին տրամադրել նոր հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Մ․ Կալինինի փողոց թիվ 279/1:
2.Պարտավորեցնել քաղ․ Լուսիկ Կագյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: