Համաձայն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի և Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի միջև 29.05.2024թ․ կնքված թիվ 2 նվիրաբերության պայմանագրի, Դիլիջան համայնքին է հատկացվել 1 հատ աղբատար մեքենա, 1 հատ ունիվերսալ վակուումային կոմունալ մեքենա և 110 հատ աղբամաններ։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել վերը նշված գույքը ընդունել որպես նվեր և ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ համաձայնություն ըստ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի և Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի միջև 29.05.2024թ․ կնքված թիվ 2 նվիրաբերության պայմանագրի հավելված 1-ում նշված գույքը Դիլիջանի համայնքապետարանին նվիրելու առաջարկությանը՝ (հավելվածը կցվում է):
2. Սահմանված կարգով հավելված 1-ում նշված գույքը 148 007 600 /մեկ հարյուր քառասունութ միլիոն յոթ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում։
3. Համայնքի ղեկավարին՝ սահմանված ժամկետներում թվով 1 հատ KAMAZCM18/KAMAZ65115/ մակնիշի աղբատար մեքենան VIN-XKK504634P0000040 և 1 հատ UKM 1500-0006 ունիվերսալ վակուումային կոմունալ մեքենան /УКМ-1500/ ներկայացնել ՀՀ ՃՈ ՀՔԲ հաշվառման համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|