Այսօր: Երեքշաբթի, 18 Հունիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 155
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի և Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի միջև 29.05.2024թ․ կնքված թիվ 2 նվիրաբերության պայմանագրի, Դիլիջան համայնքին է հատկացվել 1 հատ աղբատար մեքենա, 1 հատ ունիվերսալ վակուումային կոմունալ մեքենա և  110 հատ աղբամաններ։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել վերը նշված գույքը ընդունել որպես նվեր և ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․

 

1. Տալ համաձայնություն ըստ ՀՀ Տավուշի  մարզպետի աշխատակազմի և Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի միջև 29.05.2024թ․ կնքված թիվ 2 նվիրաբերության պայմանագրի հավելված 1-ում նշված գույքը Դիլիջանի համայնքապետարանին նվիրելու առաջարկությանը՝ (հավելվածը կցվում է):

2.  Սահմանված կարգով հավելված 1-ում նշված գույքը  148 007 600 /մեկ հարյուր քառասունութ միլիոն յոթ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում։

3. Համայնքի ղեկավարին՝ սահմանված ժամկետներում թվով 1 հատ KAMAZCM18/KAMAZ65115/ մակնիշի աղբատար մեքենան VIN-XKK504634P0000040 և 1 հատ UKM 1500-0006 ունիվերսալ վակուումային կոմունալ մեքենան /УКМ-1500/  ներկայացնել ՀՀ ՃՈ ՀՔԲ հաշվառման համար։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.20 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner