Հիմք ընդունելով «ՍԻ ԷՍ ՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ համայնքի ղեկավարը ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի վարչական տարածքում գտնվող, «Աջի յալ» կոչվող հանդամասի կոնգլոմերատի հանքը շահագործման նպատակով տրամադրելուն նախնական համաձայնություն տալու հարցը:
Ղեկավարվելուվ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ նախնական համաձայնություն Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի վարչական տարածքում գտնվող, «Աջի յալ» կոչվող հանդամասի կոնգլոմերատի հանքը «ՍԻ ԷՍ ՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը շահագործման նպատակով տրամադրելուն: