Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը՝ հայտնելով, որ անհայտ անձի կողմից վնաս է հասցվել Դիլիջան քաղաքի, Գետափնյա փողոցի, նոր կառուցվող եկեղեցու հարևանությամբ գտնվող` Արցախի պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձանին: Համայնքի ղեկավարը համայնքի ավագանու հաստամանն է ներկայացնում հուշարձանին պատճառված վնասի գումարի չափը՝ 25000 դրամ:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Դիլիջան քաղաքի, Գետափնյա փողոցում գտնվող` Արցախի պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձանին պատճառված վնասի գումարը՝ 25000 դրամի չափով: |