Դիլիջան համայնքին վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրով գումար է հատկացվել Դիլիջանի ավագ դպրոցին կից ապաստարանի վերանորոգման և տարածքի բարեկարգման համար:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2200000 (երկու միլիոն երկու հարյուր հազար ) ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքի 2021թ. բյուջեի եկամուտները / Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) / ավելացնել 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ:
2.Դիլիջան համայնքի 2021թ. բյուջեով նախատեսված ծախսերը «10-07-01 Սոցիալական հատուկ արտոնություններ» ավելացնել 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ, որից հոդված 4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ)-1680000(մեկ միլիոն վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ. 4264(Տրանսպորտային նյութեր)- 66000 (վաթսունվեց հազար դրամ)ՀՀ դրամ, 4269(Հատուկ նպատակային այլ նյութեր)-254000(երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ: |