Դիլիջան համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող ք.Դիլիջան Անդրանիկի թաղամասի 2-րդ նրբ. 39/1 հասցեում գտնվող նախկին ենթակայանի շենքն աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող ք.Դիլիջան Անդրանիկի թաղամասի 2-րդ նրբ. 39/1 հասցեում գտնվող նախկին ենթակայանի շենքն աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գինը` Լոտ 1 /ԱԳ-10/ - ք.Դիլիջան Անդրանիկի թաղամասի 2-րդ նրբ. 39/1 ենթակայանի շենք ` 30.05 քմ, մեկնարկային գինը` 450000 ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|