Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Զավեն Բաբկենի Ամյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 133 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 890.0քմ հողամասին կից գտնվող /Կալինինի փողոցի թիվ 133/1 հասցեի/ 60.9քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 60.9քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 133/1 հասցեի 60.9քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 116563 /հարյուր տասնվեց հազար հինգ հարյուր վաթսուներեք/ դրամ արժեքով օտարել քաղ. Զավեն Ամյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 133/1 հասցեի 60.9քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 116563 /հարյուր տասնվեց հազար հինգ հարյուր վաթսուներեք/ դրամ արժեքով, քաղ. Զավեն Ամյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |