Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Կարեն Ալեքսեյի Աղաջանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց, թիվ 38/2 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 1308․3քմ հողամասին կից գտնվող /Շամախյան փողոց, թիվ 38/5 հասցեի/ 190․9քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 190․9քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց, թիվ 38/5 հասցեի 190․9քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1304668 /մեկ միլիոն երեք հարյուր չորս հազար վեց հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Կարեն Ալեքսեյի Աղաջանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց, թիվ 38/5 հասցեի 190․9քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1304668 /մեկ միլիոն երեք հարյուր չորս հազար վեց հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Կարեն Ալեքսեյի Աղաջանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |