Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջանի քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծում առանձին հողամասերի գործառնական նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի <<Հաղարծնի մանկական երաժշտական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարային հաշվեկշիռը հաստատելու և իրավունքներն ու պարտականությունները փոխանցելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջանի քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծում համայնքի ջրամատակարարման համակարգի թվով 6 օբյեկտների սպասարկման առանձին հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 4. Դիլիջան համայնքի 2017թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 5. Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում ընդգրկելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 6. Քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի կանոնադրությունը նոր խմբագրմամբ հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 7. Հայաստանի կոմպոզիտորների միության <<Դիլիջան>> ստեղծագործական տան գույքահարկի, հողի հարկի և տույժերի արտոնություն սահմանելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան
|