Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Արմեն Վանիկի Ղազարյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1393.0քմ հողամասին կից գտնվող /Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7/11 հասցեի/ 404․2քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 404․2քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7/11 հասցեի 404․2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2762425 /երկու միլիոն յոթ հարյուր վաթսուներկու հազար չորս հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Արմեն Վանիկի Ղազարյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7/11 հասցեի 404․2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2762425 /երկու միլիոն յոթ հարյուր վաթսուներկու հազար չորս հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Արմեն Վանիկի Ղազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |