Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացվել Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և վետերանների խորհրդի նախագահին տալ 10000 դրամ ամենամսյա դրամական օգնություն: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին/կցվում է ցուցակը/ և վետերանների խորհրդի նախագահին տալ յուրաքանչյուրին 10000 դրամ ամենամսյա դրամական օգնություն, այդ նպատակի համար Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի <<Սոցիալական հատուկ արտոնություններ>> /բաժին 10 խումբ 7, դաս 1/ 4729 հոդվածից հատկացնելով 480000 դրամ։ |