Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



27 նոյեմբերի 2024 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 163 ՀԱՍՑԵԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 67․7ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. հոկտեմբերի 22-ի թիվ 1101-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 163 հասցեի 67․7քմ հողամասում, քաղ. Վանուշ Նորիկի Փիլոյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 28․06քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 01112024-11-0021/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վանուշ Փիլոյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ավագանին 2024թ. նոյեմբերի 15-ի թիվ 796-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Վանուշ Նորիկի Փիլոյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`

1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 163 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 28․06քմ ընդհանուր արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և վերջինիս սպասարկման 67․7քմ հողամասը, համապատասխանաբար, 129974 դրամ և 462683 դրամ արժեքներով օտարել քաղ. Վանուշ Նորիկի Փիլոյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Վանուշ Փիլոյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 462683 /չորս հարյուր վաթսուներկու հազար վեց հարյուր ութսուներեք/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 129974 /հարյուր քսանինը հազար ինը հարյուր յոթանասունչորս/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner