Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի ավագանու 2019թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 182-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2020 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները. Դիլիջան համայնքին ՀՀ Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 2183-Ն որոշմամբ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով հատկացվել է 242118300 ՀՀ դրամ։ Դիլիջան համայնքի բյուջեի «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման սուբվենցիա» եկամուտ սահմանել 242118300 ՀՀ դրամ:
«04-05-01-Ճանապարհային տրանսպորտ» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5113--Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» ծախսային հոդվածին ավելացնել 242118300 ՀՀ դրամ: |