|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 նոյեմբերի 2025 թվականի N 786 |
ԿԱՐԻՆԵ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԻՐ ՔՐՈՋ՝ ԻՐԻՆԱ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԴԱԴԱՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Դիլիջան համայնքի բնակիչ Կարինե Վլադիմիրի Մկրտչյանի (ծնված՝ 08.08.1960թ․) 29.10.2025թ․ դիմումը՝ Դիլիջանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը 2025 թվականի նոյեմբերի 18-ին հրավիրել է նիստ. Կարինե Վլադիմիրի Մկրտչյանին՝ նրա չափահաս քրոջ՝ Իրինա Վլադիմիրի Դադայանի (ծնված՝ 02.09.1971թ․) նկատմամբ խնամակալ նշանակելու հարցով։ Ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.10.2025թ․ թիվՏԴ/0311/02/24 վճռով Իրինա Վլադիմիրի Դադայանը ճանաչվել է անգործունակ, որի շահերը և իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ է նշանակել խնամակալ։ Կարինե Մկրտչյանը և Իրինա Դադայանը բնակվում են համատեղ՝ միևնույն հասցեում։ Կարինե Մկրտչյանը ֆիզիկապես և հոգեպես առողջ է։ Բարոյական և անձնական այլ հատկանիշներով բնութագրվում է որպես դրական անձնավորություն։ Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 31, 33-38–րդ հոդվածների պահանջներով՝
- Տավուշի մարզ, Դիլիջան քաղաք, Կալինինի փողոց, տուն 215 հասցեի բնակչուհի Կարինե Վլադիմիրի Մկրտչյանին (ծնված՝ 08.08.1960թ․) նշանակել խնամակալ Իրինա Վլադիմիրի Դադայանի (ծնված՝ 02.09.1971թ․) նկատմամբ։
- Զգուշացվում է խնամակալին, որ նա բնակության վայրը փոխելու դեպքում պարտավոր է տեղեկացնել համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|