Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 23-ի թիվ 936-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 75/5 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Նովլետ Զավենի Սահակյանի կողմից ինքնակամ կառուցված 29․2քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 23112023-11-0028/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Նովլետ Սահակյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 75/5 հասցեի ավտոտնակը՝ 29․2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 29․2քմ հողամասը, համապատասխանաբար, 67628 դրամ և 199562 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 29․2քմ հողամասը քաղ. Նովլետ Զավենի Սահակյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 75/5 հասցեի ավտոտնակը՝ 29․2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 29․2քմ հողամասը, համապատասխանաբար, 67628 դրամ և 199562 դրամ արժեքներով քաղ. Նովլետ Զավենի Սահակյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |