<<Հույսի կամուրջ>> ՀԿ ԴԻլիջանի մասնաճյուղի տնօրեն Ռուզաննա Արզումանյանը ներկայացրեց կազմակերպության գործառույթները, շրջանակները, շահառուների թիվը, ֆինանսավորման աղբյուրները: Նա ներկա պահին շատ կարևորեց համայնքի օգնությունը կազմակերպությանը, նշելով, որ 2020թվականից այլևս դադարեցվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ֆինանսավորումը, որն էլ բավականին դժվարություններ է առաջացրել կազմակերպության գործառույթների իրականացման, հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կազմակերպման աշխատանքներում:
|