Դիլիջան համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի Աշոտ Սաղաթելյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, 1-ին նրբ․, թիվ 10ա հասցեի 0.074հա անշարժ գույքին նոր հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, 1-ին նրբ․ թիվ 10ա հասցեի 0.074հա անշարժ գույքին տրամադրել նոր հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Ա․ Մյասնիկյան փողոց, 1-ին նրբ․, թիվ 10/1:
2.Պարտավորեցնել քաղ․ Աշոտ Սաղաթելյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: