Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մայիսի 08-ի թիվ 578-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 20 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Քրիստինե Ռուբիկի Խաչատրյանի կողմից ինքնակամ կառուցված 42․0քմ արտաքին մակերեսով առևտրի սրահի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 20052024-11-0076/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Քրիստինե Ռուբիկի Խաչատրյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 20 հասցեի առևտրի սրահը՝ 42․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 42․0քմ հողամասը, համապատասխանաբար, 875448 դրամ և 287041 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված առևտրի սրահը և վերջինիս զբաղեցրած 42․0քմ հողամասը քաղ. Քրիստինե Ռուբիկի Խաչատրյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 20 հասցեի առևտրի սրահը՝ 42․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 42․0քմ հողամասը, համապատասխանաբար, 875448 դրամ և 287041 դրամ արժեքներով քաղ. Քրիստինե Ռուբիկի Խաչատրյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |