|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 դեկտեմբերի 2019 թվականի N 189 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում համայնքապետարանը ձեռք է բերել ամենագնաց կիսաբեռնատար տեխօգնության մեքենա ՈՒԱԶ 236324-101 համակցված գործիքներով: Նշված մեքենան պետք է ստանա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը, նշված մեքենան ընդգրկել Դիլիջան համայնքի գույքացանկում 10100000 (Տաս միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով և թույլատրել ներքոնշյալ ավտոմեքենայի նկատմամբ Դիլիջան համայնքի սեփականությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելու նպատակով հանդես գալ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունում.
· Ամենագնաց կիսաբեռնատար տեխօգնության մեքենա ՈՒԱԶ 236324-101 համակցված գործիքներով -10100000 (Տաս միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|