Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 12-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 12-րդ, 14-րդ, կետերի պահանջներով, համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր՝ «Արտյոմ Թամրազյան Արարատի», «Արմինե Ղազարյան Յուրիի», «Ծիրան մարկետ», «Վառդո գռուպ», «Էգա» ՍՊ ընկերությունների դիմում-հայտերը՝
1․ Բավարարել անհատ ձեռնարկատեր «Արտյոմ Թամրազյան Արարատի» դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։
2․ Բավարարել անհատ ձեռնարկատեր «Արմինե Ղազարյան Յուրիի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։
3․ Բավարարել «Էգա» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.09.2025-30.09.2025թ-ի համար։
4․ Բավարարել «Վառդո գռուպ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.07.2025-.31.12.2025թ-ի համար։
5․ Բավարարել «Ծիրան» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։
6․ Բավարարել «Ծիրան» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։