|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հուլիսի 2024 թվականի N 766 |
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ․ ԹԻՎ 3Ա ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ |
Համաձայն 2023թ․ մայիսի 03-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրերի՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց 1-ին նրբ․ թիվ 3ա հասցեի անշարժ գույքը պատկանում է քաղաքացիներ Ռոզա Լադուշի Սիմոնյանին և Արտակ Սուրենի Սիմոնյանին: Վերջիններս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Մյասնիկյան փողոց 1-ին նրբ․ թիվ 3ա հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 800.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 752.0քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Չափի փոփոխման հարցում սեփականատերերը առարկություն չունեն: Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջինիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացիներ Ռոզա Լադուշի Սիմոնյանը և Արտակ Սուրենի Սիմոնյանը ձեռք են բերում սեփականության իրավունք: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով` 1.Հաստատել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց 1-ին նրբ․ թիվ 3ա հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 752.0քմ մակերեսով, քաղաքացիներ Ռոզա Լադուշի Սիմոնյանի (ծնված 27.10.1950թ․) և Արտակ Սուրենի Սիմոնյանին (ծնված 22.06.1971թ․) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: 2.Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց 1-ին նրբ․ թիվ 3ա հասցեի բնակելի տների նկատմամբ ճանաչել քաղ. Ռոզա Լադուշի Սիմոնյանի (ծնված 27.10.1950թ․) և Արտակ Սուրենի Սիմոնյանին (ծնված 22.06.1971թ․) սեփականության իրավունքը: 3.Պարտավորեցնել համասեփականատերերին. 1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով: 2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|