Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 
1. «01-06-01» Դիլիջան համայնք /Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածից նվազեցնել՝ 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ, «08-02-07» Դիլիջան համայնք /Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում/ 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածից՝ 3 000 000 (երեք միլիոն)  ՀՀ դրամ։ 
2. «05-01-01» Դիլիջան համայնք /Աղբահանում/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել՝ 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ, «04-05-01» Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել՝ 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ։ 
3. Սույմն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։