Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Աչաջուր համայնքի ղեկավարը, ներկայացնելով Աչաջուր համայնքի ավագանու 2020թ. հուլիսի 13-ի թիվ 16-Ա որոշումը՝ Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հեռագնա սարամասերից Աչաջուր համայնքին հատկացնելու և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու հարցը Դիլիջան համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու մասին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ավագանու կողմից ներկայացված Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հեռագնա սարամասերից Աչաջուր համայնքին հատկացնելու և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկությանը տալ համաձայնություն՝ պայմանով, որ Դիլիջան համայնքի ավագանու հաստատմանը ներկայացվի համայնքների միջև սահմանված կարգով փոխադարձ համաձայնություն՝ քարտեզագրված և ճշգրտված հատակագծերով: |