Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մայիսի 16-ի թիվ 618-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 181 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սասուն Գերասիմի Ալավերդյանի կողմից ինքնակամ կառուցված 64․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 03062024-11-0062/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սասուն Ալավերդյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 181 հասցեի ավտոտնակը՝ 64․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 43․8քմ հողամասը, համապատասխանաբար, 149846 դրամ և 299343 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 43․8քմ հողամասը քաղ. Սասուն Գերասիմի Ալավերդյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 181 հասցեի ավտոտնակը՝ 64․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 43․8քմ հողամասը, համապատասխանաբար, 149846 դրամ և 299343 դրամ արժեքներով քաղ. Սասուն Գերասիմի Ալավերդյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |