Այսօր: Ուրբաթ, 27 Հունիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 944-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2025 թվականի N 944-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 104/7 ՀԱՍՑԵԻ 615.9ՔՄ, ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 106/3 ՀԱՍՑԵԻ 1089.5ՔՄ ԵՎ ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 108/2 ՀԱՍՑԵԻ 429.1ՔՄ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սաթիկ Հմայակի Աղաջանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խ․ Հակոբջանյան փողոց թիվ 99 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 15518.2քմ հողամասին կից գտնվող Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/7 հասցեի 615.9քմ մակերեսով, Օրջոնիկիձեի փողոց թիվ 106/3 հասցեի 1089․5քմ մակերեսով և Օրջոնիկիձեի փողոց թիվ 108/2 հասցեի 429․1քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 615.9քմ, 1089.5քմ և 429․1քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/7 հասցեի 615.9քմ մակերեսով, Օրջոնիկիձեի փողոց թիվ 106/3 հասցեի 1089․5քմ մակերեսով և Օրջոնիկիձեի փողոց թիվ 108/2 հասցեի 429․1քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 4209246 /չորս միլիոն երկու հարյուր ինը  հազար երկու հարյուր քառասունվեց/ դրամ, 7445970 /յոթ միլիոն չորս հարյուր քառասունհինգ հազար ինը հարյուր յոթանասուն/  և 2932599 /երկու միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր իննսունինը/ դրամ արժեքներով օտարել քաղ. Սաթիկ Հմայակի Աղաջանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/7 հասցեի 615.9քմ մակերեսով, Օրջոնիկիձեի փողոց թիվ 106/3 հասցեի 1089․5քմ մակերեսով և Օրջոնիկիձեի փողոց թիվ 108/2 հասցեի 429․1քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 4209246 /չորս միլիոն երկու հարյուր ինը  հազար երկու հարյուր քառասունվեց/ դրամ, 7445970 /յոթ միլիոն չորս հարյուր քառասունհինգ հազար ինը հարյուր յոթանասուն/  և 2932599 /երկու միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր իննսունինը/ դրամ արժեքներով քաղ. Սաթիկ Հմայակի Աղաջանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -12

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՐԳԻՍ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner